00:59  ,  14 հունիսի, 2020

Իտալիայի գավաթ․ «Նապոլին» դուրս թողեց «Ինտերին» եւ եզրափակիչում կխաղա «Յուվենտուսի» հետ

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Նապոլի» - «Ինտեր» պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Եզրափակիչ դուրս եկավ «Նապոլին» առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ։

Պատասխան խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը։ Միլանյան թիմի 28-ամյա դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը «Նապոլիի» դարպասը գրավեց անկյունայինից արդեն երկրորդ րոպեին։

«Նապոլին» հավասարությունը վերականգնեց 41-րդ րոպեին բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի գոլի շնորհիվ։

Թիմերի առաջին խաղում փետրվարի 12-ին 1։0 հաշվով հաղթել էր «Նապոլին», որը եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Միլանին»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նապոլի» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

Դրիս Մերտենս, 41 - Կրիստիան Էրիկսեն, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով