00:59 14 հունիսի, 2020Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Նապոլի» - «Ինտեր» պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Եզրափակիչ դուրս եկավ «Նապոլին» առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ։
Պատասխան խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը։ Միլանյան թիմի 28-ամյա դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը «Նապոլիի» դարպասը գրավեց անկյունայինից արդեն երկրորդ րոպեին։
«Նապոլին» հավասարությունը վերականգնեց 41-րդ րոպեին բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի գոլի շնորհիվ։
Թիմերի առաջին խաղում փետրվարի 12-ին 1։0 հաշվով հաղթել էր «Նապոլին», որը եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Միլանին»։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Նապոլի» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)
Դրիս Մերտենս, 41 - Կրիստիան Էրիկսեն, 2
Napoli vs Inter Milan | Mertens (GOAL!!!) 41' pic.twitter.com/C2HwwgfyFF
— D9INE FOOTBALL 2020 (@D9INE_NEXUS_F1) June 13, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.