02:02  ,  13 հունիսի, 2020

«Լեւանտեն» ավելացված 8-րդ րոպեին խուսափեց պարտությունից «Վալենսիայի» հետ խաղում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Վալենսիան» ընդունեց «Լեւանտեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1

Նախավերջին րոպեին աչքի ընկավ «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոն, սակայն ավելացված 8-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցից խփեցին պատասխան գոլը։ Դիպուկ հարվածը կատարեց իսպանացի կիսապաշտպան Գոնսալո Մելերոն։

«Վալենսիան» 43 միավորով 7-րդ տեղում է, «Լեւանտեն» 12-րդն է՝ 34 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վալենսիա» - «Լեւանտե»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 89 - Գոնսալո Մելերո, 90+8, 11մ

Հեռացում՝ Ռոխեր Մարտի («Լեւանտե»), 74, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում