00:58  +04,  13 հունիսի, 2020

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» եզրափակիչում է

«Յուվենտուսը» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Միլանին»։

Իտալիայում վերսկսվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանը։

Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» «Միլանի» հետ մրցեց տանը։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։

16-րդ րոպեին մրցակցի ձեռքով խաղի շնորհիվ 11 մետրանոցի իրավունս ստացավ «Յուվենտուսը», սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարվածեց դարպասաձողին։ Դրանից անմիջապես հետո վտանգավոր խաղի համար կամիր քարտ ստացավ «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

Միլանում 1։1 հաշվով խաղալու շնորհիվ «Յուվենտուսը» եզրափակիչում է եւ կսպասի «Նապոլի» - «Ինտեր» դիմակայության հաղթողին։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Նապոլին»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), 16

Հեռացում՝ Անտե Ռեբիչ («Միլան»), 16

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ