00:24  ,  13 հունիսի, 2020

«Հոֆենհայմը» պարտվեց «ՌԲ Լայպցիգին», Ադամյանը դարձյալ չխաղաց

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը մրցեց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հանդիպման սկզբում, երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն։

Վնասվածքից հետո մարզումները վերսկսած Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձյալ հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

«ՌԲ Լայպցիգը» 62 միավորով երրորդ տեղում է, «Հոֆենհայմը» 7-րդն է՝ 43 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Հոֆենհայմ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։2 (տեսանյութ)

Դանիել Օլմո, 9, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում