00:16  ,  11 հունիսի, 2020

Իտալիայի գավաթի մնացած հանդիպումներում լրացուցիչ ժամանակ չի նշանակվի

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի մնացած հանդիպումներում լրացուցիչ ժամանակ չի նշակավի, հաղորդում է Goal.com-ը։ Որոշման նպատակն է ֆուտբոլիստներին զերծ պահել լրացուցիչ ծանրաբեռնվածությունից եւ վնասվածքներից։

Ոչ ոքի արդյունքի դեպքում պատասխան խաղում կնշանակվի 11 մետրանոց հարվածաշար։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանն Իտալիայում կվերսկսվի հունիսի 12-ին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Յուվենտուս» - «Միլան» պատասխան խաղով։ Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հունիսի 13-ին պատասխան հանդիպումը կանցկացնեն «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Նապոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով