00:16 11 հունիսի, 2020Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի մնացած հանդիպումներում լրացուցիչ ժամանակ չի նշակավի, հաղորդում է Goal.com-ը։ Որոշման նպատակն է ֆուտբոլիստներին զերծ պահել լրացուցիչ ծանրաբեռնվածությունից եւ վնասվածքներից։
Ոչ ոքի արդյունքի դեպքում պատասխան խաղում կնշանակվի 11 մետրանոց հարվածաշար։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանն Իտալիայում կվերսկսվի հունիսի 12-ին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Յուվենտուս» - «Միլան» պատասխան խաղով։ Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։
Հունիսի 13-ին պատասխան հանդիպումը կանցկացնեն «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Նապոլին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.