20:13  ,  7 հունիսի, 2020

Պրիմերայի հանդիպումները կսկսվեն մեր րոպե լռությամբ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լա Լիգայի համատեղ որոշմամբ Իսպանիայի առաջնության մնացած բոլոր հանդիպումների մեկնարկից առաջ ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսի պանդեմիայի զոհերի հիշատակը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Իսպանական Պրիմերայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 11-ին։

Worldometers-ի համաձայն՝ հունիսի 7-ի դրությամբ  Իսպանիայում  կորոնավիրուսով  վարակված է 288 930, մահացել է 27 135 մարդ։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

Հունիսի 11

«Սևիլիա» - «Բետիս»

Հունիսի 12

«Գրանադա» - «Խետաֆե»

«Վալենսիա» - «Լևանտե»

Հունիսի 13

«Էսպանյոլ» - «Ալավես»

«Սելտա» - «Վիլյառեալ»

«Լեգանես» - «Վալյադոլիդ»

«Մալյորկա» - «Բարսելոնա»

Հունիսի 14

«Աթլետիկ» - «Աթլետիկո»

«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»

«Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա»

Հիշեցնենք, որ 27-րդ տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 56 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում