22:42  +04,  5 հունիսի, 2020

Ֆանատները հարձակվել են «Բենֆիկայի» ավտոբուսի վրա

Ֆանատները հարձակվել են Լիսաբոնի «Բենֆիկայի» ավտոբուսի վրա, քարերով հարվածել ապակիներին։ Բեկորներից վնասվածքներ են ստացել պորտուգալական թիմի խաղացողներ Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը, որոնք բուժօգնություն են ստացել հիվանդանոցում։

«Բենֆիկան» պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է տեղի ունեցածը եւ հորդորել գտնել մեղավորներին եւ պատժել։

Միջադեպը տեղի էր ունեցել Պորտուգալիայի առաջնության «Բենֆիկա» - «Տոնդելա» հանդիպումից հետո։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: