12:15  ,  4 հունիսի, 2020

«Բարսելոնան» տեղեկացրել է Նեյմարին, որ ակումբը հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնականապես հրաժարվել է Փարիզի ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող նեյմար Ժունիորին ձեռք բերելու մտքից:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» արդեն տեղեկացրել է Նեյմարին, որ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 28-ամյա Նեյմարի տրանսֆերային իրավունքի դիմաց պահանջում է վճարել 175 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 28-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013 - 2017 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ: Նրա տեղափոխությունն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ՝ 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում