15:48  ,  3 հունիսի, 2020

Դժվար էր, սակայն հաճույք ստացա դրանից. Սոնը՝ զինվորական հավաքների մասնակցելու մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոսել է Հարավային Կորեայի զինված ուժերի կազմում զորավարժությունների մասնակցելու մասին:

«Դա լավ փորձ էր ինձ համար: Իհարկե, մեծ դժվարությամբ հաղթահարեցի այդ փորձությունը, քանի որ նախկինում երբեք չէի մասնակցել զորավարժությունների, սակայն հաճույք ստացա ամբողջ ընթացքից:

Իմ թիմում կար 10 հոգի: Առաջին օրը մենք չէինք ճանաչում միմյանց, սակայն հետագայում ընկերացանք և համատեղ ջանքերով պատվով կատարեցինք մեր առաջ դրված խնդիրները»,- Սոնի խոսքը մեջբերում է Irishexeminer-ը:

Սոն Հին Մինը զորավարժանքների մասնակցելուց հետո արդեն վերադարձել է Անգլիա և վերսկսել մարզումները «Տոտենհեմի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում