13:18  ,  31 մայիսի, 2020

Ռայկոնենը «Ֆերարիից» նվեր է ստացել բոլիդը, որով վերջին հաղթանակն է տարել Ֆորմուլա-1- ում (ֆոտո)

Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը իտալական «Ֆերարիից» նվեր է ստացել այն բոլիդը, որով վերջին հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ում։ SF71H բոլիդով Ռայկոնենը հաղթել էր 2018թ․ ԱՄՆ-ի Մեծ մրցանակում։ Նա լուսանկար է հրապարակել Շվեյցարիայում գտնվող իր տան ավտոտնակից։

40-ամյա Ռայկոնենը դեռ վերջին մրցարշավորդն է, որը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոս է բերել «Ֆերարիին» 2007 թվականին։ Դրանից հետո «Ֆերարին» չեմպիոն չի ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում