18:22  ,  29 մայիսի, 2020

Դիեգո Կոստային սպառնում է ազատազրկում

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Դիեգո Կոստային սպառնում է կես տարվա ազատազրկում եկամուտները թաքցնելու համար, հաղորդում է RTVE-ն։

Դիեգո Կոստան մեղադրվում է 2014 թվականին իմիջային իրավունքի վաճառքից ստացած եկամուտից 1,37 միլիոն եվրոյի հարկեր չվճարելու համար։ Մեղադրող կողմը մտադիր է ֆուտբոլիստից ստանալ կես միլիոն եվրո։

Դատական նիստը նշանակվել է հունիսի 4-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան մասնակցել է 13 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում