21:19  ,  27 մայիսի, 2020

Լեոնիդ Ֆեդուն․ Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը մեկնաբանել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիների եւ Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովի առաջարկները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Ռուսաստանի առաջնության հանդիպումները վերսկսումից հետո անցկացնել հանդիսականներով։

«Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ, դա մարզումային մրցաշար է։ Այսօր Մոսկվայի քաղաքապետն ասել է, որ կլինի կարանտինի մեղմացում, քանի որ հիվանդությունը նահանջում է։ Իմ փորձով կարող եմ ասել, որ հիվանդանոցներն արդեն պատրաստ են կորոնավիրուսի հետ աշխատանքին այնպես, ինչպես սեզոնային գրիպի ժամանակ։

Մենք պատրաստ ենք «Սպարտակի» խորհրդանիշով դիմակներ եւ ձեռնոցներ տալ հանդիսականներին։ Տրիբունայում երկրպագուների միջեւ կարելի է ապահովել 2-3 մետր։ Կհավաքվի 15 հազար հանդիսական։ Դա թույլ կտա խուսափել կուտակումներից ելքերի մոտ։ Երկրպագուները երջանիկ կլինեն դարձյալ ներկա լինել հանդիպումներին, իսկ վարակման ռիսկն ավելի ցածր կլինի, քան մետրոյում կամ ավտոբուսում»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է РБК-ն։

Հիշեցնենք, որ Ֆեդունը վարակվել է կորոնավիրուսով եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում