14:20  ,  25 մայիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է իջեցնել թիմի անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի տրանսֆերային արժեքը, տեղեկացնում է Football Italia-ն:

Իտալական «Ռոման», որտեղ վարձակալությամբ հանդես է գալիս Սմոլինգը, պատրաստ է 30-ամյա պաշտպանի դիմաց վճարել 18 միլիոն եվրո: Սպասվում է, որ մանչեսթերյան ակումբը կընդունի այդ առաջարկը:

Ավելի վաղ Սմոլինգը հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն «Ռոմայում» և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում