15:49  ,  22 մայիսի, 2020

Աշրաֆ Հակիմին կվերադառնա «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» վերադարձնել պաշտպան Աշրաֆ Հակիմիին, որը վարձակալությամբ է հանդես գալիս գերմանական ակումբում: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ալեխանդրո Կամանոն:

«Մենք որևէ առաջարկ չենք ստացել այլ ակումբներից: Մրցաշրջանի ավարտից հետո Հակիմին կվերադառնա Մադրիդ:

Աշրաֆը ցանկանում է դառնալ իր դիրքում լավագույն ֆուտբոլիստն աշխարհում»,- Explica-ի հաղորդմամբ՝ ասել է Կամանոն:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հակիմին մասնակցել է 25 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում