15:49 22 մայիսի, 2020Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» վերադարձնել պաշտպան Աշրաֆ Հակիմիին, որը վարձակալությամբ է հանդես գալիս գերմանական ակումբում: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ալեխանդրո Կամանոն:
«Մենք որևէ առաջարկ չենք ստացել այլ ակումբներից: Մրցաշրջանի ավարտից հետո Հակիմին կվերադառնա Մադրիդ:
Աշրաֆը ցանկանում է դառնալ իր դիրքում լավագույն ֆուտբոլիստն աշխարհում»,- Explica-ի հաղորդմամբ՝ ասել է Կամանոն:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հակիմին մասնակցել է 25 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.