10:48  ,  22 մայիսի, 2020

Լանգլե. Չեմ ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ֆուտբոլում երբեք չես կարող իմանալ, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Ես երջանիկ եմ «Բարսելոնայում» և չեմ ցանկանում հեռանալ ակումբից»,- Լանգլեի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 24-ամյա պաշտպանին:

Ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Կլեման Լանգլեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Սևիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում