00:21  ,  19 մայիսի, 2020

Հավերցի դուբլը «Բայերին» օգնեց հաղթել «Վերդերին»

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո ավարտվեց 26-րդ տուրը, որի վերջին հանդիպումն անցկացրին «Վերդերն» ու «Բայերը»։ 4։1 հաշվով առավեության հասավ Լեւերկուզենի թիմը։

«Բայերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ Նա 28-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 33-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։

«Բայերը» 50 միավորով 5-րդ տեղում է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգից»։ «Վերդերը» նախավերջինն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վերդեր» - «Բայեր»՝ 1։4 (տեսանյութ)

Թեոդոր Գեբրե Սելասի, 30 - Կայ Հավերց, 28, 33, Միթչել- Էլիա Վայզեր, 61, Քերիմ Դեմիրբեյ, 78

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում