14:51  ,  16 մայիսի, 2020

«Վիլյառեալն» ու «Խետաֆեն» կասկածվում են պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ

Իսպանական Լա Լիգայի 2 թիմ՝ «Վիլյառեալն» ու «Խետաֆեն», մեղադրվում են պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ, տեղեկացնում է El Pais-ը:

Լրագրողներին հաջողվել է գաղտնազերծել «Խետաֆեի» և «Վիլյառեալի» ֆուտբոլիստների խոսակցությունները, որոնցից պարզ է դարձել, որ Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանի խաղում ֆուտբոլիստները փորձում են հանդիպումն ավարտել ոչ ոքի հաշվով:

Նշվում է, որ «Խետաֆեի» և «Վիլյառեալի» ֆուտբոլիստները պայմանավորված հանդիպում անցկացնելու համար ստացել են 1.8-2 միլիոն եվրո:

Այն հանդիպումը, որի մասին գնում է խոսքը, ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում