18:15  ,  6 մայիսի, 2020

Ազգերի գավաթ․ Լեւոն Արոնյանի հաղթանակը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։

Երրորդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ տարավ 2,5։1,5 հաշվով։

Երրորդ տուրի մյուս դիմակայություններում Չինաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց ռուսների հետ։ ԱՄՆ-ի հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց մնացյալ աշխարհի թիմին։

Առաջատարներն են թիմային 5-ական միավոր վաստակած Չինաստանն ու ԱՄՆ-ն։ Եվրոպայի թիմը 3 միավորով երրորդ տեղում է։

Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում