18:15 6 մայիսի, 2020Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։
Երրորդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ տարավ 2,5։1,5 հաշվով։
Երրորդ տուրի մյուս դիմակայություններում Չինաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց ռուսների հետ։ ԱՄՆ-ի հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց մնացյալ աշխարհի թիմին։
Առաջատարներն են թիմային 5-ական միավոր վաստակած Չինաստանն ու ԱՄՆ-ն։ Եվրոպայի թիմը 3 միավորով երրորդ տեղում է։
Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.