Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն, տեղեկացնում է L'Equipe-ն:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշել է նաև հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի մասնակիցներին՝ թիմերին դասակարգելով առաջնության դադարեցման պահին զբաղեցրած տեղերով:
Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հատկացվել են ՊՍԺ-ին, «Մարսելին» և «Ռենին», իսկ Եվրոպայի լիգայի ուղեգրերը՝ «Լիլին», «Ռեյմսին» ու «Նիցային»:
Ֆրանսիայի առաջնությունից դուրս կմնան մրցաշարային աղյուսակի 2 հետնապահները՝ «Թուլուզն» ու «Ամիենը», իսկ նրանց տեղը կզբաղեցնեն երկրորդ դիվիզիոնի առաջատարները՝ «Լանսն» ու «Լորյանը»:
1997 թվականից հետո առաջին անգամ «Լիոնը» չի մասնակցի եվրագավաթային մրցաշարերի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է մինչև սեպտեմբեր երկրում արգելել խոշոր մարզական միջոցառումները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի