20:47  ,  23 ապրիլի, 2020

«Ռեալը» հետաքրքրված է Վերների տրանսֆերով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Բավարիան», «Լիվերպուլը» եւ «Չելսին»։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Վերների պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով