20:47 23 ապրիլի, 2020Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։
Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Բավարիան», «Լիվերպուլը» եւ «Չելսին»։
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Վերների պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.