23:06  ,  18 ապրիլի, 2020

ԱՄՆ-ի թիմի բասկետբոլիստուհին եւ նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի եւ «Չիկագո Սքայ» ակումբի խաղացող Ստեֆանի Դոլսոնը եւ նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է Bleacher Report-ը։

«Մայրս մի քանի օր բուժվում էր հիվանդանոցում։ Նա թոքաբորբ ուներ, բայց բժիշկների շնորհիվ արդեն տանն է եւ առողջ է»,- նշել է Դոլսոնը, որի մոտ ախտանիշ չի նկատվում։

Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել «Լոս Անջելեսի» բասկետբոլիստուհի Սիդնի Ուիզի մոտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում