22:46  ,  17 ապրիլի, 2020

«Այաքսը» պատրաստ է 40 միլիոն եվրոյով վաճառել դարպասապահ Օնանային

Ամստերդամի «Այաքսը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել դարպասապահ Անդրե Օնանային։ Հոլանդական ակումբը 24-ամյա կամերունցի ֆուտբոլիստի համար պահանջում է 40 միլիոն եվրո, հաղորդում է The Telegraph-ը։

Օնանային վերադարձնելու ցանկություն ունի «Բարսելոնան»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Փարիզի ՊՍԺ-ն։

Օնանան 2010-2015 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայի» պատանեկան թիմերում։ Այնուհետեւ տեղափոխվել է «Այաքս», իսկ 2016-ից ներկայացնում է ակումբի գլխավոր թիմը։

Ընթացիկ մրցաշրջանում Օնանան «Այաքսի» հետ մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, 15 խաղում գոլ բաց չի թողել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում