18:27  ,  12 ապրիլի, 2020

Մայք Թայսոն․ Ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակիչում Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ իրական ռինգում չէր հաղթի նրան։

«Այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- 53-ամյա Թայսոնի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1985 թվականին, 18 տարեկանում։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն Մոհամեդ Ալին կարիերան ավարտել է 1981 թվականին։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Ալին մահացել է 2016-ին 74 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում