18:27 12 ապրիլի, 2020Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակիչում Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ իրական ռինգում չէր հաղթի նրան։
«Այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- 53-ամյա Թայսոնի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։
Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1985 թվականին, 18 տարեկանում։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն Մոհամեդ Ալին կարիերան ավարտել է 1981 թվականին։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Ալին մահացել է 2016-ին 74 տարեկանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.