Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններով, հաղորդում է The Athletic-ը։
Նորվեգացի Ուլ-Գունար Սուլշերի գլխավորած թիմը չի ցանկանում շարունակել համագործակցությունը 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ։ Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Լինգարդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 22 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում