18:52  ,  4 ապրիլի, 2020

Պոգբայի ֆրիսթայլը տնային պայմաններում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան տնային պայմաններում ցուցադրել է գնդակով ֆրիսթայլ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլիստների մարզումները չեղարկվել են, բոլորը կարանտինում են։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան վնասվածքների պատճառով մանչեսթերյան թիմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում