09:14  ,  4 ապրիլի, 2020

«Բարսելոնան» կտեղեկացնի Գրիզմանին, որ ակումբը ծրագրեր չի կապում նրա հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններից: 

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Գրիզմանին կառաջարկի տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ՝ ընդգրկվելով բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքում:

ՊՍԺ-ին հետաքրքրել է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին Նեյմարի տեղափոխության գործարքում ընդգրկելու հնարավորությունը: Ֆրանսիական ակումբում կարծում են, որ Գրիզմանը կկարողանա առաջատարի դեր ստանձնել թիմում:

Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում