09:41  ,  3 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգան որոշում է ընդունել ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու վերաբերյալ

Անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը որոշել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կրճատել առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձը՝ հետագա ֆինանսական դժվարություններից խուսափելու նպատակով:

Sky News-ի տեղեկություններով՝ Պրեմյեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձը ֆուտբոլային դադարի ընթացքում կիջեցվի 25 տոկոսով:

Ամեն տարի ֆուտբոլիստների աշխատավարձը վճարելու համար Պրեմյեր լիգայի թիմերը ծախսում են շուրջ 3 միլիարդ բրիտանական ֆունտ:

Ավելի վաղ աշխատավարձերի կրճատման դիմել էին նաև իսպանական, իտալական և ֆրանսիական մի շարք թիմեր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով