12:55  ,  2 ապրիլի, 2020

Ֆերգյուսոնը պահանջել է Նուրմագոմեդովին զրկել չեմպիոնությունից

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը UFC նախագահ Դանա Ուայթից պահանջել է թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին զրկել չեմպիոնական գոտուց:

«Խաբիբը չի ցանկանում մենամարտել և այժմ արդարացումներ է ման գալիս մենամարտից հրաժարվելու համար: Նա գիտեր, որ չի կարող դուրս գալ Ռուսաստանից և, այնուամենայնիվ, գնաց այնտեղ: 

Խաբիբը վախկոտ է, և նրան պետք է զրկել չեմպիոնական գոտուց»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հրաժարվում է լքել Ռուսաստանը և մենամարտել Ֆերգյուսոնի հետ:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English