09:15  +04,  1 ապրիլի, 2020

Աշխարհի 15 ամենահեռանկարային ֆուտբոլիստները՝ ըստ Լիոնել Մեսիի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է իր կարծիքով ֆուտբոլի 15 ամենահեռանկարային ֆուտբոլիստներին:

«Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») - տպավորիչ խաղ ցուցադրող պաշտպան, նրան մեծ ապագա է սպասվում:

Կրիստիան Պուլիշիչ («Չելսի») - նրա հավասարակշռությունն ու ճկունությունը տպավորիչ են

Մեյսոն Մաունտ («Չելսի») - հետևել եմ նրա մասնակցությամբ հանդիպումներին, նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») - նա մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, որը անհավանական բաներ է անելու խաղադաշտում

Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.»)- տպավորիչ է, թե ինչպես է նա շրջանցում պաշտպաններին

Լուկա Յովիչ («Ռեալ Մադրիդ») - հրաշալի ֆուտբոլիստ, որն անհավանական բաներ է անում խաղադաշտում

Կայ Հավերց («Բայեր Լևերկուզեն») - տարիքի համեմատ նա շատ հասուն ֆուտբոլ է խաղում

Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ») - ֆենոմենալ տաղանդ և փայլուն մրցակից

Ուսման Դեմբելե («Բարսելոնա») - նրա արագությունն, իրոք, վախեցնող է

Ուսեմ Աուա («Լիոն») - տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ, որը շատ հանգիստ է իրեն զգում գնդակով 

Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»)- տպավորված եմ նրա կատարած փոխանցումներից

Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո Մ.») - աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը

Կիլիան Մբապե (ՊՍԺ)- արագաշարժ ֆուտբոլիստ, որը կարողանում է հաջող եզրափակել գրոհները

Ջոշուա Կիմիխ («Բավարիա») - մեծ տաղանդի տեր պաշտպան

Բենժամին Պավար («Բավարիա») - կլասիկ պաշտպան, որի դեմ շատ դժվար է խաղալ»,- Մեսիի խոսքը փոխանցում է Give me Sport-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: