17:03  ,  30 մարտի, 2020

Պոգբա. Ցանկանում ենք վերադառնալ խաղադաշտ և տիտղոսներ նվաճել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի վերսկսմանը:

«Մնացեք տանը, հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին: Հուսով եմ, որ շուտով մրցաշրջանը կվերսկսվի և մենք բոլորս հնարավորություն կունենանք կրկին վայելել ֆուտբոլը:

Ցանկանում ենք վերադառնալ խաղադաշտ և տիտղոսներ նվաճել»,- ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում