11:47  ,  28 մարտի, 2020

Մբապեն խոշոր գումար է փոխանցել անօթևանների կարիքները հոգացող հիմնադրամին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում անօթևանների կարիքները հոգացող Աբատ Պյերի հիմնադրամին:

«Անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակից՝ Մբապեն խոշոր գումար է նվիրաբերել Աբատ Պյերի հիմնադրամին: 

Մբապեի աջակցության շնորհիվ մենք կկարողանանք ավելի շատ սնունդ, ջուր և հիգիենայի պարագաներ տրամադրել անօթևաններին»,- ասված է հիմնադրամի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Ֆրանսիան աշխարհում 6-րդ երկիրն է: Վարակակիրների թիվը կազմում է շուրջ 33 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում