14:50  ,  27 մարտի, 2020

«Միլանի» դարպասապահը նշել է այն հարձակվողին, որից ամենաշատն է վախենում

Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտարարել է, որ ամենաշատը վախենում է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ես խաղացել եմ աշխարհի լավագույն հարձակվողների դեմ, սակայն ամենաշատը վախենում եմ Ռոնալդուից: Նա, իրոք, հրաշալի ֆուտբոլիստ է, որը ցանկացած դիրքից կարող է դիպուկ հարված կատարել»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Դոնարուման:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա դարպասապահը «Միլանի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ սեփական դարպասն ընդունելով 33 գնդակ:

Դոնարումայի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում