21:12  +04,  26 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակված Եվրոպայի չեմպիոնը դուրս է գրվել հիվանդանոցից․ tass.ru

Կազանի «Զենիթի» ֆրանսիացի վոլեյբոլիստ Էրվին Նգապետը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է tass.ru-ն։ Թաթարստանի վարչապետ Լեյլա Ֆազլեեւան հայտնել է, որ մարզիկը լավ է զգում իրեն։ Մարտի 19-ին 29-ամյա մարզիկի մոտ ախտորոշվել էր նոր կորոնավիրուս։ 

Նա Կազանում կորոնավիրուսով առաջին վարակվածն էր, թեստ էր հանձնել Ֆրանսիայից վերադառնալուց հետո։

29-ամյա Էրվին Նգապետը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ Համաշխարհային լիգայի կրկնակի հաղթող։ Նա Կազանում է խաղում 2018 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս