14:12  ,  26 մարտի, 2020

Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Պրեմյեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Գրիզմանի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանին ձեռք բերելու փորձ կատարել է նաև 2017 թվականին, երբ 29-ամյա հարձակվողը հանդես էր գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ Անտուան Գրիզմանին և ցանկանում է ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց ստանալ 100 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում