17:13  ,  24 մարտի, 2020

Պրեմյեր լիգայի թիմերն արտասահմանցի ֆուտբոլիստներին արգելել են լքել Անգլիան

Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ֆուտբոլային ակումբները քայլեր են ձեռնարկում թիմերի ֆուտբոլիստներին կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով:

Անգլիական ակումբներն արտասահմանցի ֆուտբոլիստներին արգելել են լքել Անգլիան և հորդորել են ինքնամեկուսանալ տներում:

Ավելի վաղ Իտալիայում և Ֆրանսիայում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստներին թույլատրվել էր վերադառնալ հայրենի երկրներ և ինքնամեկուսանալ:

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով Անգլիայում ֆուտբոլային առաջնությունները մինչև ապրիլի 30-ը դադարեցված են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով