00:11  ,  23 մարտի, 2020

9-ակի օլիմպիական չեմպիոն Լյուիսն առաջարկում է Տոկիո-2020-ի Խաղերն անցկացնել 2022-ին

Լեգենդար ամերիկացի արագավազորդ եւ հեռացատկորդ, 1984թ․ Լոս Անջելեսի, 1988թ․ Սեուլի, 1992թ․ Բարսելոնայի եւ 1996թ․ Ատլանտայի Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն Կառլ Լյուիսը վստահ է, որ այս տարի մարզիկները չեն հասցնի պատրաստվել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։

«Մարզիկներն արդեն հետ են մնածել ծրագրից, չեն կարողանում պատրաստվել Խաղերին, չկան որակավորման կամ այլ մրցաշարեր։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի Տոկիոյի Խաղերն անցկացնել 2022-ին։ Կստացվի տոնական օլիմպիական տարի։ Ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում, ամառայինը՝ Տոկիոյում։ Երկու տարին շատ չէ։ Եւս երկու տարի անց Փարիզը կընդունի հաջորդ ամառային Խաղերը»,- Լյուիսի խոսքը մեջբերում է AFP-ն։

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիոյի Խաղերի հետաձգման կամ ժամանակին անցկացնելու մասին որոշում կլինի չորս շաբաթ հետո։

Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում