13:48  ,  17 մարտի, 2020

«Չելսիի» առաջնահերթային նպատակը Մուսա Դեմբելեի տրանսֆերն է

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսիի» առաջնահերթային նպատակը կլինի ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տեղափոխությունը, հաղորդում է The Athletic-ը։

Սպասվում է, որ ամռանը «Չելսիից» կհեռանա Ֆրանսիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուն, եւ 23-ամյա Դեմբելեն 22-ամյա անգլիացի Թեմի Աբրահամի հետ կկազմի անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի հիմնական հարձակողական ուժն առաջիկա տարիներին։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Լիոնի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 7 գոլային փոխանցումը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում