10:08  ,  17 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն իրավունք չունի դադարեցված ազգային առաջնությունները ճանաչել կայացած

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը A Bola-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ կազմակերպությունը քննարկելու է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային առաջնությունների դադարեցման և հնարավոր չվերսկսումից հետո չեմպիոնների որոշման կարգը:

«ՈւԵՖԱ-ն որևէ իրավունք չունի դադարեցնել ազգային առաջնությունները կամ որոշել այդ առաջնությունների չեմպիոններին:

Առաջնությունները դադարեցնելու և չեմպիոններին որոշելու կարգը կարող են սահմանել միայն տվյալ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները»,- ասել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով