18:40  ,  16 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն մտադիր է դադարեցված ազգային առաջնությունները ճանաչել կայացած

ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին նախատեսված խորհրդակցությունում կքննարկի նաեւ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային առաջնությունների դադարեցման եւ հնարավոր չվերսկսումից հետո չեմպիոնների որոշման կարգը, հաղորդում է AS-ը։

Եթե առաջնությունները չվերսկսվեն, ՈւԵՖԱ-ն մտադիր է առաջնությունները ճանաչել կայացած եւ ըստ դադարեցման պահին զբաղեցրած տեղերի՝ ճանաչել չեմպիոնին եւ մյուս մրցանակակիրներին, նաեւ եվրագավաթային մրցաշարերի մասնակիցներին։

Դիվիզիոններից թիմերի դուրս մնալու եւ մտնելու հարցերը ՈւԵՖԱ-ն կթողնի ազգային լիգաների հայեցողությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում