15:17  ,  13 մարտի, 2020

Դոնալդ Թրամփն առաջարկել է մեկ տարով հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 2020թ․ Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը հետաձգել եւ անցկացնել հաջորդ տարի, հաղորդում է Reuters-ը։

«Ես չեմ պատկերացնում Օլիմպիական խաղերն առանց հանդիսականների։ Գուցե, արժե Օլիմպիական խաղերը հետաձգել մեկ տարով, եթե դա հնարավոր է։ Դա ավելի լավ է, քան տեսնել դատարկ տեղեր ստադիոններում։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ տարի հետո անցկացնել Խաղերը, քան առանց հանդիսականների»,- ասել է Թրամփը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին այդ հարցով պաշտոնական հորդորով չի դիմի։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է հուլիսի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում