14:42  ,  13 մարտի, 2020

Խոակին Կապարոսը ժամանել է Երեւան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երեւան։

Իսպանացի մասնագետը մարտի 13-ին պետք է մասնակցեր ասուլիսի, սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով լրագրողների հետ հանդիպումը չեղարկվել է։

Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984

«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986

«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989

«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990

«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992

«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995

«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996

«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005

«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011

«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011

«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013

«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017

«Ալ Ահլի» (Քաթար) – 2017

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։

Նախատեսված է, որ այս ամիս ազգային թիմը պետք է անցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ խաղերը եւս կչեղարկվեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում