13:00  ,  10 մարտի, 2020

Իսպանացի Խոակին Կապարոսը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա իսպանացի Խոակին Կապարոսը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:  

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984

«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986

«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989

«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990

«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992

«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995

«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996

«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005

«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011

«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011

«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013

«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017

«Ալ Ահլի» (Քաթար) – 2017

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019 

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում