12:14  ,  8 մարտի, 2020

Ռոնալդինյոյի եւ նրա եղբոր կալանքը երկարաձգվել է եւ կարող է տեւել 6 ամիս

Պարագվայի դատարանը որոշել է երկարաձգել Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոյի եւ նրա եղբոր կալանքը, որը կարող է տեւել 6 ամիս՝ մինչեւ հետաքննության ավարտը, հաղորդում է Globo Esporte-ն։ Նրանց կասկածում են Պարագվայի անձնագրերի կեղծման մեջ։

Դատարանը կարծում է, որ տնային կալանքի դեպքում Ռոնալդինյոն եւ նրա եղբայրը կարող են հեռանալ երկրից, իսկ Բրազիլիան իր քաղաքացիներին չի արտահանձնի Պարագվային։

Անձնագիր կեղծելու համար Պարագվայում նախատեսված է խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։

Ռոնալդինյոն դատախազին հայտնել էր, որ կեղծ անձնագիրը նվեր է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English