21:31  ,  4 մարտի, 2020

Սուպերերջանիկ ծնողներ. Մխիթարյանի առաջին լուսանկարը որդու հետ (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաստատել է որդու՝ Համլետ Մխիթարյանի լույս աշխարհ գալու մասին լուրը:

«Ամեն ինչ շատ լավ է անցել: Սուպերերջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում